Մշակույթի, արտակարգ իրավիճակների նախարարությունների ԾԻԳ-երը փակվեցին կառավարության երեկվա որոշմամբ։ ԾԻԳ-երի լուծարման շքերթը մեկնարկել է մի քանի շաբաթ առաջ։ Այս քաղաքականության արդյունքում տնտեսված միջոցները ի՞նչ չափով կարող են ավելացնել պետբյուջեի մուտքերը, ինչի արդյունքում հնարավոր կլինի թեթևացնել սոցիալական լարվածությունը։
«Նման հաշվարկներ չունենք, սակայն մենք աշխատանքներ ենք իրականացնում, և այն գործընթացները, որ ընթանում են, բոլորն այդ հաշվարկներն անելու նպատակով են»,- մեզ հետ հպանցիկ զրույցում ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը։
Ժասմեն ՎԻԼՅԱՆ